ԲԱԲԱՅԱՆ Լևոն Միքայելի. ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 3(16)-ին Երևանում, ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970): Ավարտել է ԵՊԻ (1935): 1958-1973-ին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի արվեստանոցի վարիչ, 1973-1993-ին՝ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: Բաբայանի նախագծերով Երևանում կառուցվել են Ավանի ձորի և Բաղրամյան պողոտայի բնակելի տների համալիրներ, դպրոցներ, ակումբներ, մանկապարտեզներ՝ Արզնիում, Ալավերդիում, Կապանում, Դիլիջանում, Քաջարանում և այլն: Հետազոտել Է հարավային պայմաններում բնակելի տների տիպաբանության հարցը, մշակել ու իրականացրել «ճկուն հատակագծով» բնակելի տների նախագծեր: Հեղինակ Է «Մարկ Գրիգորյան» (1976), «Գրիգոր Աղաբաբյան» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 1981), «Ռաֆայել Իսրայելյան» (ռուսերեն, 1986, համահեղինակ) գրքերի: Մահացել է 1995 թվականի մարտի 15-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am