ԲԱԲԱՅԱՆ Իոսիֆ Ստեփանի. ծնվել է 1938 թվականի հունիսի 23-ին Թբիլիսիում, նկարիչ-ձևավորող, խեցեգործ: Ավարտել Է ԵԳԹԻ (1965): 1969-ից դասավանդում Է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1991-ից): Ստեղծագործում է քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ ձևավորումների և արծաթագործության բնագավառներում: Գործերից են «Արծիվ» (1966, Երևան), «Առյուծ» (1967, Տոկիո), «Կենաց ծառ» (1970, ՀՀ գեղարվեստի ֆոնդ), «Արգիշտի» (1970, ԵՏԹ) քանդակները, «Ձգտում» (1980), «Ճգնաժամ» (1987, Սարդարապատի ագգագրության թանգարան) կոմպոզիցիաները և այլն: Հեղինակ Է նաև մի շարք վարչական շենքերի ձևավորումների: Մասնակցել Է ցուցահանդեսների ձևավորումների՝ Թունիսում (1980), Ֆրանսիայում (1984), Հնդկաստանում (1985) և այլ երկրներում: Գործերից ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր:

Գրականության ցանկ
 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am