ԲԱԲԱՅԱՆ Դավիթ Նիկոլի, Դավիթ Երևանցի. ծնվել է 1940 թվականի օգոստոսի 22-ին Երևանում, քանդակագործ: Ավարտել է ԵԳՈՒ (1968): 1974-ից բնակվում է Փարիզում: Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումներըՈւժ», 1984, բրոնզ, Փարիզ, «Կին», «Ղարաբաղցի կինը», երկուսն էլ՝ 1986, բրոնզ, Երևան, Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան՝ 1980, 2000, բրոնզ, «Մարիաննա», 1995, հրակավ, երեքն էլ՝ Փարիզ, Գրիգոր Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա, 2004, բազալտ, բրոնզ, Երևան): Հեղինակ է նաև դրվագումներիԿոմիտաս», 1968, բրոնզ, «Աղջիկ», 1972, պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի: Բաբայանի Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003-ին տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում:

Գործերից պահվում են ԺԱԹ-ում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառական արվեստի թանգարանում և այլուր:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am