ԲԱԲԱՅԱՆ Արտաշես Մնացականի. ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 25-ին գյուղ Սարուխանում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում), դրամատուրգ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975): Ավարտել է ԵԹԻ (1951): 1966-1974-ին՝ ԵԵԿԹ տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Լույս են տեսել «Նրա որդին» (1963), «Ո՞րտեղ ես, Ջոնի» (1969), «Հանդիպում նորից» (1976), «Զմրուխտե սափոր» (1980), «Պիեսներ» (1984) պիեսների ժողովածուները: Բաբայանի ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է: Բեմադրվել են «Հանգուցյալի հարությունը» (1956), «Նրանք, որ հանդիպեցին նորից» (1967), «Տոսկանա, Տոսկանա» (1963) պիեսները:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am