ԲԱԲԱԼՅԱՆ Արուս Գրիգորի. ծնվել է 1893 թվականի հունիսի 12(24)-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի), երգչուհի (քնարական սոպրանո), դաշնակահար, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954): Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան (1921): 1921-ին տեղափոխվել է Երևան, դասավանդել երաժշտական ստուդիայում, 1923-ից՝ կոնսերվատորիայում (հիմնադիրներից): 1927-1936-ին՝ Թիֆլիսի հայկական թատրոնի երաժշտական մասի ղեկավար, 1930-1935- ին՝ Կ. Մարջանիշվիլու անվան դրամատիկական թատրոնի կոնցերտմայստեր: 1947-1954-ին դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում: Գրել է թատերական երաժշտություն: Մահացել է 1982 թվականի մայիսի 11-ին Թբիլիսիում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am