ԲԱԲԱԽԱՆՅԱՆ Յուրի Մովսեսի. ծնվել է 1936 թվականի հուլիսի 9-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), կինոօպերատոր, ռեժիսոր: Ավարտել է ՖԿՀՊԻ (1959), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1969): 1960-ից՝ Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր: Նկարահանել է «Վարագույրը չի իջնում» (1973), «Տոհմածառ» (1975), «Հայի աչքեր», «Բարի հետք», «Գառնի» (նաև՝ ռեժիսոր, Երեքն էլ՝ 1980), «Կղզիներ» (1987), «Արմեն Ջիգարխանյան» (1996, նաև՝ ռեժիսոր), «Ընդմիշտ» (2000) և այլ վավերագրական ֆիլմեր:

 
 
 
 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am