ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հրանուշ. ծնվել է 1905 թվականի հուլիսի 24-ին Գանձանկում, դերասանուհի: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1947): 1921-1923-ին՝ Թիֆլիսի, 1923-1934-ին՝ Բաքվի, 1934-1936-ին՝ Լենինականի, 1936-1946-ին՝ Կիրովաբադի հայկական թատրոնների, 1954-ից՝ ԵՊՀԹ դերասանուհի: Դերերից են՝ Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Տրիլբի (Գեի «Տրիլբի») և այլն: Մահացել է 1974 թվականի  նոյեմբերի 5-ին Երևանում:

 
 
 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am