ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հովհաննես Թևոսի. ծնվել է 1901 թվականի հունիսի  8(21)-ին   Թիֆլիսում, ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957): Ավարտել է ԵՊԻ(1937): 1934-1936-ին՝ ԵՊԻ տնօրեն, 1949-1955-ին՝ ՀՃՄ  նախագահ, 1955-1958-ին՝ Հայ-պետնախագիծ, 1958-1961-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետության արվեստանոցի ղեկավար: Բաբաջանյանի և համահեղինակների նախագծերով Երևանում 1950-ական թվականներին կառուցապատվել է Թամանյան փողոցը, կառուցվել են Աբովյան փողոցի (Սայաթ-Նովա-Թումանյան հատվածը), այժմյան Տիգրան Մեծի պողոտայի և այլ մայրուղիների բնակելի տներ ու վարչական շենքեր, Ջերմուկում, Էջմիածնում՝ կինոթատրոններ: Մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am