ԲԱԲԱԵՎ Անդրեյ Հովհաննեսի. ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 27-ին գյուղ Մսմնա (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջանում), կոմպոզիտոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958): Ավարտել է Բաքվի կոնսերվատորիան (1950): Գրել է «Արծվաբերդ» օպերան (բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1957, Սվերդլովսկում՝ 1964, Դոնեցկում՝ 1965, Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ 1966, Կազանում՝ 1973), «Երիտասարդություն» սիմֆոնիկ նախերգանքը (1948), դաշնամուրային տրիո (1948), դաշնամուրի կոնցերտ՝ ժողգործիքների նվագախմբի նվագակցությամբ (1949, համահեղինակ՝ Ֆ. Ամիրով), Լյա մինոր սիմֆոնիա (1950), 2 սյուիտ, երգեր, կինոերաժշտություն և այլն: Մահացել է 1964 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

За к В.. Андрей Бабаев (1923 — 1964), М., 1968.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am