ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ Արուս Միսաքի. ծնվել է 1904 թվականի հունվարի 16(29)-ին, Թիֆլիսում, դերասանուհի: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): 1920-ից՝ Հովհաննես Աբելյանի, Հովսեփ Ոսկանյանի խմբերի, 1930-ից՝ Լենինականի պետական թատրոնի դերասանուհի: Խաղացել է կատակերգական,դրամատիկական, բնութագրական դերեր՝ Շպպանիկ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Մարթա (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Կվաշնյա (Գորկու «Հատակում»), Հորտենզիա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլն: Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի հորաքույրն է: Մահացել է 1989 թվականի փետրվարի 13-ին Երևանում:

   

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am