ԱԶԻԶՅԱՆ Ցոլակ Լևոնի. ծնվել է 1912 թվականի մայիսի 2(15)-ին գյուղ Կարբիում (ՀՀ Արագածոտնի մարգ), նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961): Սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1930-1934): 1934-1942-ին և 1945-ից դասավանդել է ԵԳՈՒ-ում: Հեղինակ է կոմպոզիցիաների, բնանկարների, դիմանկարների («Արաբների ներխուժումը», էսքիզ, 1939, «Արարատյան դաշտը», 1953, «Վ. Վարդանյանի դիմանկարը», 1949, «Վերջ. 1945 թվականի մայիս, Բեռլին», 1970 և այլն): Մահացել է 1990 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում:

    

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am