ԱԶԻԶՅԱՆ Սուրեն Խաչատուրի. ծնվել է 1922 թվականի մայիսի 9-ին Երևանում, նկարիչ: Խաչատուր Ազիզյանի հայրը: Սովորել է ԵԳՈՒ-ում (1937-41), ավարտել ԵԳԻ (1951): Ստեղծել է ռեալիստական ուղղվածության գործեր՝ «Միքայել Նալբանդյան» (1954), «Աղջիկը ծառի ստվերում» (1957), «Կարբիդագործը» (1958), «Ելի՛ր...» (1961) կոմպոզիցիաները, «Պետրոս Դուրյան» (1956), «Սիպիլ. Զապել Ասատուր» (1960) դիմանկարները, «Երեք ծառ» (1964) բնանկարը և այլն: Մահացել է 1996 թվականի փետրվարի 1-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am