ԱԶԻԶՅԱՆ Հակոբ Աղվանի. ծնվել է 1938 թվականի ապրիլի 19-ին գյուղ Գեղահովիտում (ՀՀ Գեղարքունիքի մարզ), դերասան, ռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (2004): Պրոֆեսոր (2004): Ավարտել է ԵԳԹԻ (1964): 1964-ից՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի (1995-2000-ին՝ տնօրեն, գեղարվեստական ղեկավար, 2001-2002-ին՝ գլխավոր ռեժիսոր) դերասան: 1973-ից դասավանդում է Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտում, միաժամանակ, 2003-ից՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում (2003-ից՝ տնօրեն): Դերերից են՝ Պեպո, Սամսոնյան (Սունդուկյանի «Պեպո»,«Ամուսիններ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Միքայել («Քաոս», ըստ Շիրվանզադեի), Բոլենբրոկ (Շեքսպիրի «Ռիչարդ II»), Շմավոն (ժիրայր Անանյանի «Կարուսել»), բեմադրություններից՝ «Աշնան արև» (ըստ Հրանտ Մաթևոսյանի), Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը» և այլն: Նկարահանվել է կինոյում («Աղքատի պատիվը», 1969, «Հեղնար աղբյուր», 1970, «Հնձան», 1973, «Այս կանաչ, կարմիր աշխարհը», 1975 և այլն, բոլորը՝ Հայֆիլմ), խաղացել հեռուստաբեմադրություններում (Հ. Վարդանյանի «Կիբոսա VII դար» և այլն), հանդես է գալիս նաև ասմունքով:

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am