ԱԶԻԶՅԱՆ Գրիգոր Մինասի, ծնվել է 1923 թվականի հունվարի 1-ին քաղաք Արմավիրում (ՌԴ), նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985): Ավարտել է ԵԳԹԻ (1953): Ստեղծել է հաստոցային բնույթի կտավներ, նատյուրմորտներ, դիմանկարներ («Կարբիդագործներ», 1963, «Նորակառույցը», 1967, «Նատյուրմորտ», 1972, «Լենայի դիմանկարը», «Կնոջս դիմանկարը», երկուսն էլ՝ 1981, և այլն): Ազիզյանի արվեստը շեշտված քնարականությամբ առավել ցայտուն է դրսևորվել մոնումենտալ բնույթի բնանկարներում, թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներում («Ամպամած օր», 1967, «Ձմեռն Աղվերանում», 1971, «Հայրենի լեռներում», 1975, «Գեղարդ», «Սեգ սարեր», «Ռուսական զորքերի մուտքը Հայաստան», երեքն էլ՝ 1979, «Աշնանային սարեր», 1980, «Խոր վիրապ», 2002  և այլն): Անհատական ցուցահանդես՝ Երևանում (1984): Մահացել է 2003 թվականի հունվարի 1-ին Երևանում:

    

     

  Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am