ԱԶԻՐ (Աբրահամյան Աբրահամ Դավթի), ծնվել է 1845 թվականին, գյուղ Շուլավերում (Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառ), 1 աշուղ: Ստեղծագործել է հայերեն և ռուսերեն, նվագել քամանչա, եղել աշուղների համքարության ուստաբաշի: Հանրահայտ «Սուլիկո» երգի հեղինակն է (խոսք՝ Ա. Ծերեթելու): 1892-1914-ին Ազիրի ստեղծագործությունների 10 ժողովածու (հայերեն, վրացերեն) տպագրվել են Մոսկվայում և Թիֆլիսում: Ազիրի անունով փողոց է կոչվել Թբիլիսիում: Մահացել է 1922 թվականին Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքում:

Գրականության ցանկ
 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am