ԱԶԱՏՅԱՆ Շմավոն Ռուբենի. ծնվել է 1925 թվականի մարտի 3-ին Զաքաթալայում, ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1968): Ավարտել է ԵՊԻ (1949): 1958-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, 1969-ից՝ արվեստանոցի ղեկավար, 1978-1993-ին՝ Մոսկվայի պետական նախագիծ ինստիտուտի Երևանի մասնաճյուղի կազմակերպիչ, 1984-ից՝ տնօրեն: Ազատյանի նախագծերով կառուցվել են Վանաձորի քիմիական կոմբինատի մշակույթի պալատը (1950-1953, վերականգնվել է 2003-ին), Երևանի ուսանող, հանրակացարանի համալիրը Նոր Ձեյթունում (1961-1964), Մաթ. մեքենաների ԳՀԻ (1962-1970), «էրեբունի» թանգարանը (1968) Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970), բնակելի շենքեր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ՝ ՀՀ մարզերում, Սամարղանդում: Արժեքավոր է Ազատյանի «Հայկական շքամուտքեր» մենագրությունը  (1987, ռուսերեն): Համահեղինակ է «Օձուն» (1960), «Գոշավանք» (1974) և հեղինակ «Կարմրավոր» (1996) ալբոմների: Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am