ԱԶԱՏՅԱՆ Հակոբ Նիկողոսի. ծնվել է 1902 թվականի փետրվարի 26-ին (մարտի 10-ին) Իգդիրում, փորագրիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963): Նախշազարդել է փայտե դեկորատիվ սկահակներ, ընդելուզել կժեր, գավաթներ: Պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դավիթ» էպոսից (1939): Հեղինակ է նաև «Հայրենիքի համար մղված մարտերում» (1948) կոմպոզիցիայի, «Վասպուրական» (1959), «Կիլիկիա» (1963), «Արարատյան դաշտը» (1965) դեկորատիվ սկահակների, ինչպես և «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկի (1961): Գործերը պահվում են ԺԱԹ-ում (Երևան) և այլ թանգարաններում:  Մահացել է 1965 թվականի մարտի 21-ին Երևանում:

Գրականության ցանկ
 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Սասնա Ծռեր, <<Էդիթ Պրինտ>> հրատարակություն, Երևան, 2015թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am