ԱԶԱՐՅԱՆ Լևոն Ռուբենի.  ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 18-ին Նոր Բայազետում  (այժմ՝ Գավառ), արվեստաբան: Արվեստագիտության թեկնածու (1959): Ավարտել է ԵՊՀ (1945): 1959-ից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող: Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան, մասնավորապես կիլիկյան մանրանկարչությանը («Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դարեր», 1964): Լուսաբանել Է, թե որ դպրոցներին են պատկանում կիլիկյան հայկական ձեռագրերը, մեծ տեղ հատկացրել Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը: «Վաղ միջնադարյան հայկական քանդակը» (1975) գրքում քննության Է առել միջնադարյան հայկական կոթողների և ճարտարապետական հուշարձանների վրա եղած քանդակները, «Հայկական խաչքարեր» (1969՝ իտալերեն, 1978՝ հայերեն) ալբոմում փորձել է խաչքարերը դասակարգել ըստ ժամանակաշրջանների. տեղեկություններ կան խաչքարերի ծագման և կիրառման նշանակության, ինչպես և հայ միջնադարյան քարգործ վարպետների մասին: Մահացել է 1981 թվականի հունվարի 5-ին Երևանում:

Գրականության ցանկ
 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am