ԱԶԱՐՅԱՆ Դավիթ Վրույրի. ծնվել է 1952 թվականի մարտի 12-ին, դաշնակահար, կոմպոզիտոր: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները (1975): 1972-1975-ին՝ ԵՌԹ երաժշտական ղեկավար, ապա հանդես է եկել ջազային անսամբլների կազմում: 1989-ից բնակվել է ԱՄՆ-ում: Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում և այլն: Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում: Գրել է կամերային-գործիքային երկեր, ջազային կոմպոզիցիաներ, թատերական և կինոերաժշտություն: Միջազգային մրցանակների (1976, Բաքու, 1-ին մրցանակ, 1988, Լիտվա, 1-ին մրցանակ) դափնեկիր: Մահացել է 2003 թվականի մարտի 29-ին Բոստոնում, ԱՄՆ:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am