ԱԶԱՐԻԱ ԳՐԻՉ, որդի Կարապետի և Սաղդաթի (ծննդյան և մահվան թվերը անհայտ են, Արճեշ), XV դարի գրիչ: Գրչության արվեստը սովորել է նախ՝ հորից, ապա՝ Հովհաննես Մանկասարենցից և իր հորեղբայր գրիչ Կարդանից: Գրչությամբ զբաղվել է Վանի և Վասպուրականի վանքերում: Հայտնի են նրա ընդօրինակած (1463-90) 2 Հայսմավուրք, 2 ճառընտիր, 4 Ավետարան, 1 Մաշտոց, 1 Գանձարան: Դրանցից մի քանիսը պահվում են Մատենադարանում (ձեռագիր № 428, 955, 3857, 4517, 4992):

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am