ԱՅՎԱԶՅԱՆ Սարգիս Ազատի. ծնվել է 1926 թվականի փետրվարի 23-ին գյուղ Գյորանում (այժմ՝ գյուղ Գոգարան՝ ՀՀ Լոռու մարզում), նկարիչ, քանդակագործ: 1960-1970-ական թվականներին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի և Մեծ եղեռնի թեմաներով ստեղծել է նկարաշարեր, «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Պարույր Սևակ», «Հովհաննես Շիրազ» և այլ դիմանկարներ, հայկական բնապատկերներ: 1976-1977-ին կերտել է զորավար Անդրանիկի կիսանդրին, ծննդավայրում՝ Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված համագյուղացիների հուշարձանը, 1988-1990-ին՝ «Զորավար Անդրանիկ» պղնձակոփ, 16 մետրանոց ձիարձանը (կանգնեցվել է ՀՀ Տավուշի մարզի Նավուր գյուղի մոտակա բլրի վրա):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:    
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am