ԱՅՎԱԶՅԱՆ Ռոբերտ Երվանդի. ծնվել է 1945 թվականի մարտի 5-ին Էջմիածնում, նկարիչ: Ավարտել է ԵԳՈԻ (1964), ԵԳԹԻ (1969): 1970-1981-ին՝ էջմիածնի մանկական նկարչական դպրոցի հիմնադիր-տնօրեն: 1977-1981-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: Ստեղծել է կոմպոզիցիաներ ( «Բաժանում», ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1973), դիմանկարներ («էլմիրա Աղաբաբյանի դիմանկարը», 2002), գեղանկարներ, խճանկարներ («Երաժշտություն», 1973, «Գիր և Գիրք», 1986-1988), բարձրաքանդակներ («Ռիթմ», 1973), վիտրաժներ ( «Տարվա եղանակները», 1989-1990, 12 կոմպոզիցիա, Սլավուտիչ, Ուկրաինա, «Զարգացում», 2001-2002, «Վահագն Հովնանյան» հիմնադրամի 1-ին մրցանակ): Ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե» (1971, Երևանի, 1972, Վորոնեժի օպերայի և բալետի թատրոններ). Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետները:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am