ԱՅՎԱԶՅԱՆ Արտեմի (Հարություն) Սերգեյի. ծնվել է 1902 թվականի հունիսի 26-ին (հուլիսի 7) Բաքվում, կոմպոզիտոր, թավջութակահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1962): Ավարտել է Թիֆլիսի (1923), Մոսկվայի (1932) կոնսերվատորիաները: Հայ ագգային էստրադային երաժշտության հիմնադիր: 1938-ին կազմակերպել Է Հայաստանի պետական Էստրադային նվագախումբը (1938-1956-ին՝ գեղարվեստական ղեկավար), 1943-1945-ին՝ ԵԵԿԹ գեղարվեստական ղեկավար: Հեղինակ Է «Թափառնիկոս» (բեմադրություն՝ 1937), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963) կոմիկ, օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրություն՝ 1944), «Աշուղ Ղարիբ» (բեմադրություն՝ 1945), «Սեր աստղերի տակ» (բեմադրություն՝ 1969), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության: Մահացել է 1975 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am