ԱՅՎԱԶՅԱՆ Արգամ Արարատի. ծնվել է 1947 թվականի հուլիսի 20-ին գյուղ Առինջում (Նախիջևանի Շահբուզի շրջան), ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան: Ավարտել է ՀՊՄԻ (1984): 1989-1993-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի, 1992-2000-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների ավագ գիտաշխատող: 1965-ից զբաղվում է Նախիջևանի պատմական գավառների պատմաճարտարապետական ժառանգության, պատմության ու մշակույթի, արվեստի, վիմագրության ուսումնասիրությամբ: Այվազյանի աշխատություններով («Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978), «Ջուղա», «Ագուլիս» (երկուսն Էլ՝ 1984), «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները» (1987), «Նախիջևանի բնաշխարհիկ պատկերազարդ հան-րագիտակ» (1995), «Նախիջևանի խաչքարերը» (հայերեն, անգլերեն, 1996), «Նախիջևանի որմնանկարչական արվեստը» (1998) և այլն) հայագիտության մեջ հիմք է դրվել Նախիջևանի պատմամշակութային մի շարք բնագավառների ուսումնասիրությունը: Հեռուստատեսությամբ և ռադիոյով հանդես է եկել հաղորդաշարերով, իր կատարած լուսանկարներով կազմակերպել ցուցահանդեսներ, ստեղծել «Բանտված հայ աշխարհ» տեսաֆիլմաշարը (1-ին ֆիլմը՝ «Խզված մեղեդի՝ Ջուղա», 2004):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am