ԱՅՎԱԶ ՀԱԿՈԲ (Այվազյան Հակոբ Կարապետի. ծնվել է 1911 թվականի ապրիլի 2-ին Կոստանդնուպոլսում, խմբագիր, թատերական գործիչ: Մերձավոր Արևելքի եզակի թատերական հանդեսի՝ Ստամբուլի «Քուլիսի» (1946-1996, Երկշաբաթյա, պատկերազարդ) հիմնադիր-խմբագիրը: Լուսաբանել է հայ թատերարվեստը սփյուռքում և հայրենիքում, կարևորել ազգային արժեքների, մայրենիի պահպանումը, անդրադարձել անցյալի հայ անվանի թատերական գործիչներին, խրախուսել արվեստասեր երիտասարդների գործունեությունը: Գրել Է նաև պիեսներ, երգիծական պատմվածքներ, հուշեր, կատարել թարգմանություններ, որոնք ամփոփվել են «Լուցիքա տուտու» (2001) ժողովածում: ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ (2004):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am