ԱՅԴԻՆՅԱՆ Արթուր (Հարություն) Մկրտչի. ծնվել է 1923 թվականի օգոստոսի 15-ին Սալոնիկում (Հունաստան), երգիչ (քնար, տենոր): ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1978): Հայֆիլհարմոնիայի մենակատար (1947-1954-ին և 1965-ից): Համամիութենական մրցույթի և միջազգային փառատոնի դափնեկիր (Մոսկվա, 1957): Ելույթներ է ունեցել ԱՊՀ և արտասահմանյան երկրներում, կատարել ռոմանսներ, արիաներ, էստրադային երգեր: Նկարահանվել է «Սիրտն է երգում» կինոնկարում (1956, Հայֆիլմ): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի պատճառով կորցրել է տեսողությունը: Մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեսայի իր տանը:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am