ԱԹՈՅԱՆՑ Լևոն Հարությունի. ծնվել է  1930 թվականի սեպտեմբերի 9-ին Թիֆլիսում, կինոօպերատոր: Սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում (1951-1954): 1955 թվականից աշխատել է Հայֆիլմում (1966 թվականից որպես բեմադրող-օպերատոր), 1993-ից աշխատել է հայկական հեռուստա ընկերություններում: Ֆիլմերից են՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր» (երկուսն էլ՝ 1970 թ.), «Քաոս» (1973թ.), «Վառված լապտեր» (1983 թ.), «Ո՞րտեղ էիր, մարդ Աստծո» (1992 թ.), «Աղետ» (1993 թ.) և այլն: 

Գրականության ցանկ 
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am