ԱԹՈՅԱՆ Ռաֆայել Գեղամի. ծնվել է 1931 թվականի հունվարի 31-ին Լենինականում, նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1982): Սովորել է ԵԳՈՒ-ում (1948-1953), ԵԳԹԻ-ում (1954-1959): Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, որմնանկարների: Աթոյանի դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է («Աղջիկները բակում» (1975), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978), «Կինը և ծառը» (1978), «Խնոցի» (1980) և այլն): Նկարահանվել է «Կարոտ» (1990, Հայֆիլմ) կինոնկարում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգրադում (1974), Երևանում (1976, 1983, 1986), Վիեննայում, Զալցբուրգում (1984), Ավինյոնում (1986): 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում:

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am