ԱԹԱՅԱՆ Ռոբերտ Արշակի. ծնվել է 1915 թվականի նոյեմբերի 7(20)-ին Թեհրանում, երաժշտագետ, կոմպոզիտոր: Արշակ Աթայանի որդին, Արմեն Աթայանի և Ռաֆայել Աթայանի եղբայրը: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1941): 1944-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ 1977-ից): Ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտությունը, խազային նոտագրությունը, կազմել և խմբագրել Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ: Մահացել է 1994 թվականի մարտի 5-ին Լոս Անջելեսում, թաղված է Երևանում:

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. ՁԵոնարկ հայկական ձայնագրության, Երևան, 1950: 
Հայկական խազային նոտագրությունը, Երևան, 1959: 
Армянская народная песня, М.. 1965.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am