ԱԹԱՅԱՆ Արմեն Արշակի. ծնվել է 1922 թվականի մայիսի 21-ին Երևանում, նկարիչ: Արշակ Աթայանի որդին, Ռաֆայել Աթայանի և Ռոբերտ Աթայանի եղբայրը: Ավարտել է ԵԳՈւ (1941), ԵԳԻ (1952): 1954-ից ստեղծագործել է Կիևում, 1965-ից՝ Երևանում, դասավանդել ԵԳԻ-ում: Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը: Գործերից են՝ «Աշունը Հայաստանի լեռներում» (1956), «Առագաստներ» (1963), «Ամառային հովիկ» (1965, մասնավոր հավաքածու, Լոնդոն), «Ձեռագործուհին» (1973, ՀԱՊ), «Ձմեռ» (2003): Անհատական ցուցահանդեսներ՝ Ուկրաինայում (1963, 1964, 1965), Երևանում (1968):

 

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am