ԱԹԱՆՅԱՆ Վլադիմիր Գուրգենի. ծնվել է 1940 թվականի մայիսի 4-ին Երևանում, խեցեգործ-նկարիչ, ձևավորող: Արմեն Աթանյանի հայրը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985): Ավարտել է ԵԳԹԻ (1965): Պրոֆեսոր (1990): Հեղինակ է հասարակական շենքերի ներքին ձևավորումների (խճանկարներ, խեցեգործական հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)՝ Երևանի «Դվին» (1978, ՀՀ Պետական մրցանակ, 1979), «Անի» (1986) հյուրանոցներում, «Մոսկվա» կինոթատրոնում (1985-1986) և այլն: Գործերից են նաև՝ «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982), «Վարդ» (շատրվան, 1980-1981), «12 եղանակ» (խճանկար, 1983), «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-1985, բոլորը՝ Երևանում) և այլն: Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն» (1992): Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1987), Լոս Անջելեսում (1991, 2000):


Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am