ԱԹԱՆՅԱՆ Արմեն Վլադիմիրի. ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում, քանդակագործ, նկարիչ: Վլադիմիր Աթանյանի որդին: Ավարտել է ԵԳԹԻ (1982): ՀՀ Մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահ (2000-ից): Հեղինակ է «Կրկես» (1980), «Հեքիաթ» (1982, ԵՏԹ), «Թատրոն» (1983, շարք), «Երկուսը» (1986, ԵԿԹ), «Գայլերի համաստեղություն» (1987, քաղաք Եղվարդ, ՀՀ Կոտայքի մարզ), «Անտիկ հայ թատրոն» (1986, Երևանի «Անի» հյուրանոց) քանդակների, «Հոգիներ կանչողները» (1982, Սիրիայի պետական համալսարան) գեղանկարների, գեղարվեստական ձևավորումների: Անհատական ցուցահանդեսներ՝ Քյոնիգսբերգում (1991, 1992), Լեհաստանում (1992), Հարավ-աֆրիկյան հանրապետությունում (1994, 1995), ԱՄՆ-ում (2000, 2001), Աթենքում (2002): Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ (1995-ից):

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am