ԱԹԱԲԵԿՅԱՆ Անժելա Երվանդի. ծնվել է 1938 թվականի ապրիլի 11-ին Երևանում, քանոնահարուհի: Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ (1986): Պրոֆեսոր (2003): Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1955), կոնսերվատորիան (1983): 1956-1993-ին՝ Հայաստանի հանրապետության Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: 1959-2000-ին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, 1983-ից, միաժամանակ՝ Կոնսերվատորիայում: Կազմել և խմբագրել է 2 ժողովածու, մեթոդական ձեռնարկներ և այլն: 1972-ից գործում է Աթաբեկյանի հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: 1-ին հանրապետության (ոսկե մեդալ, 1957), համամիութենական (1-ին կարգի դիպլոմ, 1957) երիտասարդական փառատոների, էստրադայի արտիստների համամիութենական մրցույթի (1958) դափնեկիր:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am