ԱԹԱ (Սայիլյան Աթա Սուջոյի), ծնվել է 1852 թվականին գյուղ Քարաշենում (այժմ՝ Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզում), աշուղ: Հորինել է խրատական ու երգիծական երգեր (հայերեն և թուրքերեն): Հայտնի է նրա «Զորավար Անդրանիկ» երգը: Աթան աշուղական հին երգերի և ասքերի հմուտ կատարող էր, նվագել է սազ ու ջութակ: Հանդես է եկել Այսրկովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում: Մահացել է 1942 թվականին:

 
 
 
 Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am