ԱՇՈՒՂՅԱՆ Հրաչյա Գևորգի. ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում, ռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983): Գևորգ Աշուղյանի որդին: Պրոֆեսոր (2002): Ավարտել է ԵԳԹԻ (1963): 1963-1975-ին՝Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի, 1975-ից՝ հեռուստաթատրոնի ռեժիսոր: 1967-ից դասավանդում է ԵԳԹԻ-ում: Բեմադրել է՝ Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն ել՝ Սունդուկյանի անվան թատրոն), նաև Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը», Գաբրիել Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («էրեբունի-Երևան», 1983-1991, «Գլաձորի 1700-ամյակը», I-III համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավար և այլն): ՀՀ Պետական մրցանակ (1985), Մովսես Խորենացու մեդալ (2001):

Գրականության ցանկ 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am