ԱՇՈՒՂՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի. ծնվել է 1911 թվականի հունվարի 5(1)-ին Թիֆլիսում, դերասան: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Հրաչյա Աշուղյանի հայրը: Սովորել է Մոսկվայի հայկական ստուդիայում (1935-1937): 1939-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Դերերից են՝ Նեզնամով (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Քարամյան (Օվչիննիկովի «Խիզախում», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1952), Սերոբ (ժորա Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից»), Ալեքսանդր (Մ. Քոչարյանի «Կույր երաժիշտը»): Նկարահանվել է կինոյում («Լեռնային լճի գաղտնիքը», 1954, «Օտար հետք», 1959, «Լռության սիմֆոնիա», 2000 և այլն, բոլորը՝ Հայֆիլմ): Մահացել է 2006 թվականի մարտի 21-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am