ԱՇՈՏ (Դադալյան Աշոտ Հայրապետի). ծնվել է 1907 թվականի ապրիլի 12(25)-ին Գորիսում, աշուղ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): Աշոտի երգերին հատուկ է թեմատիկ և ոճական բազմազանությունը: Տարածված են «Սյունյաց սարեր», «Պախրա», «Հով սարեր, մով սարեր», «Սարի սիրուն յար», «Գուսանն էն է», «Յար առանց քեզ», «Սերս վանքում Տաթևի» և այլ երգեր: Լույս են տեսել «Գուսանական երգեր» (1946), «Գուսանի սերը» (1958), «Սրտի նվագներ» (1979) ժողովածուները: Մահացել է 1989 թվականի հունվարի 28-ին Երևանում, թաղված է Գորիսում:

 
Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am