ԱՇ-ՄԱԹ (Մաթևոսյան Աշոտ Բեգլարի), 1904, գյուղ Շուլավերում (այժմ՝ քտա. Շահումյան, Վրաստանում), դերասան, ռեժիսոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954): Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1940): 1922-ին մասնակցել է ՀԽՍՀ Քաղլուսվարի շրջիկ, 1931-ին՝ Կիրովականի դրամատիկական (1931-1940-ին՝ ղեկավար) թատրոնների կազմակերպմանը, 1940-1961-ին ղեկավարել է Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններ, 1961-ից՝ Լենինականի դրամատիկական թատրոնի ռեժիսոր: Բեմադրություններից են՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ», դերերից՝ Սիմոն (Ե. Յանովսկու «Ցասում»), Գոդուն (Բորիս Լավրենյովի «Բեկում») և այլն: Մահացել է 1974 թվականի հունվարի 12-ին Լենինականում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am