ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ (Արզումանով) Վաղարշակ Արշակի, ծնվել է 1900 թվականի մարտի 12-ին Թիֆլիսում: Կրկեսի արտիստ, Էկվիլիբրիստ: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ (1961): Կրկեսում աշխատել է 1919-ից: 1924-ից՝ օդային մարմնամարզիկ: 1956-ին կազմակերպել է Հայկական կրկեսի կոլեկտիվը (1957-ից՝ գեղարվեստական ղեկավար): Արզումանյանի լավագույն համարն էր «գլխիվայր թռիչքը» (հատուկ անվակներով սահք՝ կրկեսի գմբեթից թեքությամբ ձգված լարով): Մահացել է 1968 թվականի մայիսի 8-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am