ԱՐՈՒԶ ԽԱԹՈՒՆ. ծննդյան և մահվան թվերը անհայտ են, մանրանկարչուհի (հավանաբար՝ XVII դար): XIV, XV, XVII դարերում Ավետարանների պատառիկներից կազմված մի ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր № 9230) պահպանվել են Արուզ Խաթունի նկարազարդած Ավետարանի ինը տերունական պատկերները («Ավետում», «Ոտնլվա», «Քրիստոսի չարչարանքները», «Ծառզարդար», «Դժոխքի ավերումը», «Համբարձում», «Հոգեգալուստ» և այլն):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am