ԱՐՈՒՏՉՅԱՆ Սերգեյ Ավետի. ծնվել է 1912 թվականի  հունիսի 6(19)-ին Բաքվում, նկարիչ: Ս. Ա. Արուտչյանի եղբայրը: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965): Ավարտել է ԵՊԻ ճարտարապետության բաժինը (1937): 1939-1948-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնի, 1954-64-ին՝ «Ոզնի» հանդեսի գլխավոր նկարիչ: Ձևավորել է «Մեծապատիվ մուրացկաններ» (ըստ Պարոնյանի, 1941), Ա. Արաքսմանյանի  «Հրաբխի վրա» (1943), Կ. Սիմոնովի «Ռուսական հարց» (1947, բոլորը՝ Սունդուկյանի անվան թատրոն) ներկայացումները, «Քաջ Նազար» (1940), «Պատվի համար» (1956, երկուսն էլ՝ Հայֆիլմ) և այլ կինոնկարներ: Լույս են տեսել Արուտչյանի «Ժպիտ և ցասում» (1962), «Առանց դիմակի» (1972, ալբոմ-ժողովածուն), «Ա. Ա. Արուտչյան» (1982, ալբոմ) գրքերը: Անհատական ցուցահանդեսներ՝ Պիսեկում (Չեխոսլովակիա), Մոսկվայում,  Տալլինում, Երևանում:  Մահացել է 1986 թվականի օգոստոսի 27-ին Երևանում:

Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am