ԱՐՈՒՏՉՅԱՆ Սարգիս Տիգրանի. ծնվել է 1920 թվականի  սեպտեմբերի 25-ին  Դոնի Ռոստովում, նկարիչ: ՀԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1984): Ավարտել է ԵԳԻ (1950): 1951-ին՝ ԵՊՀԹ, 1951-1970-ին և 1985-ից՝ Սունդուկյանի անվան, 1970-1985-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ: Գործերից են՝ Ա. Միլլերի «Սալեմի վհուկները» (1965), «Ապուշը» (ըստ Դոստոևսկու, 1968), Շեքսպիրի «Օթելլո» (1969, երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), Ա. Անկիլովի «Զինվորի այրին» (1974, ՀՀ Պետական մրցանակ, 1975, ԵՌԹ) դրամատիկական, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1974), Պուչչինիի «Բոհեմա» (1986) օպերային ներկայացումների ձևավորումները: Ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի, Լենինգրադի, Դյոր Շոպրոնի (Հունգարիա) և այլ թատրոններում: 1967-ին մասնակցել է Սան Պաուլոյի համաշխարհային ցուցահանդեսին: Անհատական  ցուցահանդես՝ Երևանում (1974): Մահացել է 2000 թվականի մայիսի 12-ին Լոս Անջելեսում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am