ԱՐՈՒՏՉՅԱՆ Ռուբեն Սերգեյի. ծնվել է 1947 թվականի հունիսի 18-ին Երևանում, նկարիչ, ճարտարապետ: Ս.Ա. Արուտչյաևի որդին: Ավարտել է ԵԳՈՒ (1964), ԵՊԻ (1970): 1979-1989-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: 1989-1991-ին, 2001-ին՝ Երևան քաղաքի գլխավոր նկարիչ: Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական («Անապաստաններ», 1993-1995, «Գրկախառնություն», 1993-2003 և այլն) և գեղանկարչական («Հիմնական ձև», 1995-1998, «Գրկախառնություն», 1993-2003 և այլն) շարքերի:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1994), Մոսկվայում (1997):

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am