ԱՐՈՒԹ Գաբրիել (Արուչյան, Արուչև). ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում), դրամատուրգ, ռեժիսոր: Ստեղծագործել է Ֆրանսիայում: Սովորել է Նոր Նախիջևանի ռուսականդպրոցում: 1919-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան, 1921-ից ապրել է Ֆրանսիայում: Գրել է պիեսներ, վեպեր, պատմվածքներ: 1942-ին լույս է տեսել Արութի «Հրաշքի սարսափը» (բեմականացում՝ 1943) պիեսը: Արութին մեծ հռչակ է բերել «Պոլին կամ Ծովային փըրփուրը» պիեսը: Բեմադրել է իր գրած «Գոգ և Մագոգ», «Այդ տարօրինակ կենդանին» (ըստ Չեխովի, 1966), «Ոճիր և պատիժ» (ըստ Դոստոևսկու) պիեսները: Մահացել է 1984 թվականին Փարիզում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am