ԱՐՏՈՒՄԱՆՅԱՆ Տիգրան Վարդգեսի. ծնվել է 1945 թվականի հունվարի 27-ին Երևանում, քանդակագործ: Ավարտել է ԵԳՈՒ (1964), ԵԳԹԻ (1969): Հեղինակ է «Լեռնային պար» կոմպոզիցիոն քանդակի (կոփածո պղինձ, 1982, «Դվին» հյուրանոցի մոտ), Ա. Չեխովի (բրոնզ, 1998, Չեխովի անվան դպրոցի բակում), Վ. Սարոյանի (բազալտ, 2000, Վ. Սարոյանի անվան դպրոցի բակում), Ա. Սախարովի (կոփածո պղինձ, 2001, Սախարովի անվան հրապարակ) հուշարձանների (բոլորը՝ Երևանում):

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am