ԱՐԾՐՈՒՆՅԱՆ Կարապետ Տիգրանի. ծնվել է 1907 թվականի հունվարի 8(21)-ին  Սեբաստիայում, դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965): 1925-ին Հունաստանից հայրենադարձել է: 1928-ից՝ Լենինականի թատրոնի դերասան: Լավագույն դերերից են՝ Վեստ Սարգիս (Դեմիրճյանի «Երկիր Նաիրի»), Արտակ (Վ. Վաղարշյանի «Օղակում»), Արթին աղա (Ե. Օտյանի և Մ. Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա»), Օրգոն (Մոլիերի «Տարտյուֆ»): Մահացել է 1975 թվականի ապրիլի 30-ին Լենինականում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am