ԱՐԾՐՈՒՆՅԱՆ էդուարդ Սիմոնի. ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 28-ին Լենինականում, նկարիչ: ՀՀ ժողովրդական նկարիչ (1984): Սովորել է ԵԳՈՒ-ում (1944-47), ավարտել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1957):  Ստեղծել է գեղանկարչական կոմպոզիցիաներ («Ես իմ Մասիս սարն եմ սիրում», 1975, ՀԱՊ, «Ուսանողական համամիութենական շինարարական ջոկատ», 1977, ՈԴ մշակույթի նախարարության ֆոնդ, «Մատաղ», 1995 և այլն), դիմանկարներ («Գայանեի դիմանկարը», 1971, ԺԱԹ և այլն): Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1987, 1999), Մոսկվայում (1989, 2002), Լոնդոնում և Թեհրանում (1990), ԱՍՆ-ում (1992, 1996), Կիպրոսում (2004) և այլուր:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am