ԱՐԾՐՈՒՆԻ Վերգինե Բագրատի. ծնվել է 1884 թվականին Թիֆլիսում, երգչուհի (դրամատիկական սոպրանո), մանկավարժ: Սովորել է Ս. Պետերբուրգում, կատարելագործվել Փարիզում և Ցյուրիխում (1911-1914): 1916-1922-ին՝ Պետրոգրադի, Սարատովի, Թիֆլիսի օպերային թատրոնների մեներգչուհի: 1942-1946-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում, 1948-1954-ին՝ Լենինգրադի թատերական ինստիտուտում: Դերերգերից են՝ Բրյունհիլդա (Վագների «Վալկիրիա»), Աիդա (Վերդիի «Աիդա»), Տոսկա (Պուչչինիի «Տոսկա») և այլն: Մահացել է 1966 թվականի մարտի 7-ին Լենինգրադում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am