ԱՐԾԱԹՊԱՆՅԱՆ (Արծաթբանյան) Հմայակ Աբրահամի. ծնվել է 1876 թվականի հունիսի 5(17)-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում), նկարիչ: Սովորել է ծննդավայրի Խաչվերաց վանքի հոգևոր (1884-91), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1894-1900) ուսումնարաններում: Աշակերտել է հայտնի ռուս նկարիչ Վ. Սերովին: 1900-ից դասավանդել է Նոր Նախիջևանի, Դոնի Ռոստովի կրթական հաստատություններում: Պատկերել է կենցաղ, իրականությունը և հայրենակիցներին՝ արտահայտելով նրանց անաղարտ ազգային դիմագիծը, ներաշխարհը («Աղջիկը դաշնամուրի մոտ», 1899, «Հիվանդ երեխայի մոտ», 1900, «Օրորոցի մոտ», 1911 և այլն): 1911-12-ին եղել է Անիում, էջմիածնում, Երևանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, բնություն: Դիմանկարներից են՝ «Դաշնակահար Երկանջյան» (1916), «Ա. Շահինյան» (1916), «Հովհարով կինը» (1918) և այլն: Անդրադարձել է նաև Սեծ եղեռնի թեմային («Հրդեհ հայկական գյուղում», 1915, «Կոտորածը», 1918, «Թուրքերի գազանությունները», 1919): Գործերը պահվում են ՀԱՊ-ում: Մահացել է 1919 թվականին Նոր Նախիջևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am