ԱՐՏԱԶՅԱՆ Ղազար Բարսեղի. (Արտազով Լազար Վասիլի) ծնվել է 1857 թվականին, նկարիչ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Փարիզի ժյուլիեն ակադեմիայում: 1900-ից ապրել է Թիֆլիսում: Պատկերել է առավելապես կանանց մարմիններ, կենցաղային տեսարաններ («Դաշնակահարը», «Սրճարան Փարիզում» «Ճոճանակի մեջ» և այլն): 1890-ական թվականներին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նկարչական  ցուցահանդեսներին: Մահացել է 1924 թվականին Փարիզում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am